-
18.12.2016|
18:26
Ըստ IPSC-ի հարցման` Արցախի բնակչության 99,7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց՝ դեկտեմբերի 18-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
-
18.12.2016|
18:24
Արքայազն ՈՒիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը որոշել են այս տարի հեռանալ Սանդրինգեմ շքեղ կալվածքում Ամանորը նշելու ավանդույթից և մեկնել Քեյթի՝ Բերքշայր գյուղում ապրող միլիոնատեր ծնողների տուն:
-
18.12.2016|
18:11
Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
-
18.12.2016|
18:07
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայն է Սիրիայում հակամարտող կողմերի բանակցություններն Աստանայում անցկացնելուն:
-
18.12.2016|
18:02
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ իր աջակիցներից որքան մարդ է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
-
18.12.2016|
17:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների գոտիներում քրիստոնյաների պաշտպանության հարցեր՝ ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
-
18.12.2016|
17:56
Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա, հայտնում է Hurriyet-ը: Քաղաքում ահաբեկչությունից հետո մի խումբ անձինք ցանկացել են մտնել կուսակցության գրասենյակի շենք:
-
18.12.2016|
17:51
ՀԱԿ համագումարում նախագահ վերընտրվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կոնգրեսը նախագահ և վարչության անդամներ ընտրեց գաղտնի քվեարկությամբ։
-
18.12.2016|
17:50
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք և իրանցի պաշտոնակիցների՝ Մևլութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ:
-
18.12.2016|
17:43
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու ճապոնական «Կասիմա Անտլերսը»: