-
10.12.2016|
00:14
Համբուրգում, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանը, հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը:
-
10.12.2016|
00:13
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 11-12-ին կլինի Ղազախստանում: Էրդողանի մասնակցությամբ պաշտոնական միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Աստանայում:
-
10.12.2016|
00:12
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է քվեարկի Հալեպի հարցով նոր բանաձևը, որ ներկայացրել է Կանադան: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հումանիտար օգնություն հասցնել քաղաք: Հավանության արժանանալու դեպում, սակայն, այն պարտադիր կատարման ենթակա չէ:
-
10.12.2016|
00:11
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ դաշնակիցներին զենք մատակարարելու սահմանափակումները:
-
10.12.2016|
00:10
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները:
-
10.12.2016|
00:08
ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ին աշխատանքային այց կկատարի Ղրղզստան՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ:
-
10.12.2016|
00:07
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում սպանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մոտ 50 հազար զինյալի՝ հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական ոլորտում իր աղբյուրը:
-
10.12.2016|
00:07
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
-
10.12.2016|
00:06
27 սենատորներ՝ 12-ը հանրապետական և 15-ը դեմոկրատ, նամակ են հղել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, խնդրելով կոշտ դիրքորոշում ունենալ ՌԴ-ի՝ ՈՒկրաինայում բռնազավթող քաղաքականության հարցում:
-
10.12.2016|
00:05
Երեկ Համբուրգում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը:
թշվառ իրականություն