ՈՒկրաինայի արևելքի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ցուցադրում են, թե որքան խոցելի է դարձել խաղաղության եվրոպական ճարտարապետությունը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում:
Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը սպառնալիք է Եվրոպայի անվտանգության համար՝Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման ֆոնին ԵՄ-ն կոչ է անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների շուրջ՝ Համբուրգում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների նիստին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Բրյուսելում ներկայացրել են ԵՄ խորհրդի կենտրոնակայանի՝ ձվի տեսքով նոր շենքը: Եվրամիության քաղաքական վերնախավի մտահղացման համաձայն՝ շենքն ուրախության խորհրդանիշ է: Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակի տվյալներով՝ շենքի կառուցումը 321 միլիոն եվրո է նստել ԵՄ-ի բյուջեի վրա:
Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ռուսաստանը և Սիրիան մերժել են Հալեպում հրադադար հաստատելու՝ սիրիական զինված ընդդիմության և արևմտյան երկրների կոչերն ու հայտարարել են, որ ամեն ինչ կանեն քաղաքն ամբողջությամբ գրավելու և վեցերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքի մեջ վճռական փոփոխություն մտցնելու համար:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...