Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) նախազգուշացրել է անկարգությունների մասին, որոնք կարող են անել Համբուրգում ձախ ծայրահեղականները դեկտեմբերի 8-9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ՝ հայտնում է Die Welt-ը։
Al Arabia-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն համատեղ պահանջում են անցկացնել ՄԱԿ ԳԱ-ի նիստ՝ Սիրիայում և Հալեպում տիրող իրավիճակի պատճառով։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի հանդեպ պատժամիջոցների երկարաձգման օրենքը։
Վերջին մի քանի օրերին Հավայան կղզիներում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել։ Ձյան ծածկույթի հաստությունը որոշ հատվածներում հասնում է 90 սմ-ի՝ հայտնում է BBC-ին։
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի գործը՝ «պաշտպանել հայրենիքը և սոցիալիզմը»՝ Կուբայի նախագահը հայտարարել է Սանտյագո-դե-Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Ավստրիայի նախագահական ընտրություններում հնարավոր է հաղթանակի հասնի աջակողմյան թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ 45-ամյա Նորբերտ Հոֆերը: Նրա նախընտրական կոչերից է՝ քվեարկել «ապահով Ավստրիայի օգտին»:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 12.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե որո՞նք են նրա սեղանի կարևոր երեք գրքերը՝ ասաց. «Իմ սեղանին շատ գրքեր կան, երեքը չեն, և, ցավոք սրտի, մի գիրք սկզբից մինչև վերջ վերջերս կարդացած չկամ. մեկից մյուսի վրա եմ թռնում»:
«2017-ի բյուջեի մեջ դա դրե՞լ ենք՝ ոչ, ինչո՞ւ, ոչ թե նրանից, որ մենք դրա ցանկությունը չունեք, բայց այն հնարավորություններով, որը մենք այսօրվա մեր տնտեսության մեջ տեսնում ենք, այդ քայլը չենք ձեռնարկի:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...