-
03.12.2016|
12:37
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ հեռախոսազրույցներ է ունեցել, որոնք շոկի մեջ են գցել դիվանագետներին՝ գրում է The New York Times-ը։
-
03.12.2016|
12:35
Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու են չորեքշաբթի Համբուրգում:
-
03.12.2016|
12:34
Գամբիայի նախագահ Յայա Ջամմեն, որ 22 տարի ղեկավարում է երկիրը, ընդունել է պարտությունը ընտրություններում։
-
03.12.2016|
12:33
Իրանի Մեջլիսում օրինագիծ է պատրաստվում ԱՄՆ ապրանքների գնումը արգելելու վերաբերյալ՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարացման:
-
03.12.2016|
12:32
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մերձավոր Արևելքում կորցնում է դիրքերը և Եվրոպայում փոխում է մարտավարությունը՝ լուրջ սպառնալիք մնալով բնակչության համար՝ վկայում է Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) զեկույցը:
-
03.12.2016|
12:29
ԵՄ կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքական նկատառումներից, դա զուտ ընթացակարգային հարց է՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
-
03.12.2016|
12:28
Վլադիմիր Պուտինի ստորագրած՝ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում հիշատակված է և ղարաբաղյան խնդիրը: «Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը, արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»:
-
03.12.2016|
12:21
Առեղծվածային և երբեմն անհասկանալի Ֆրանսուա Օլանդը նախագահությունն ավարտում է փակուղում. նրան այդպես էլ չհաջողվեց «դառնալ նախագահ» հասարակական կարծիքի համար:
-
03.12.2016|
12:18
Ասենք ճշմարտությունը՝ քաղաքական գործիչների ելույթները մեծ մասամբ տաղտուկ են: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի է երկար խոսելու ունակությամբ՝ նրա ուղիղ եթերների մարաթոնները 4 ժամ ու ավելի են տևում՝ գրում է Ադամ Թեյլորը The Washington Post-ում:
-
03.12.2016|
01:20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել դոլարը վերածել թուրքական լիրայի և ոսկու։ Նրա կարծիքով՝ դա կամրապնդի ազգային արժույթը։ Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ ասել է. «Թող արժույթը հանեն բարձերի տակից և վերածեն ոսկու, լիրայի։ Թուրքական լիրայի և ոսկու գինը կբարձրանա։ Մի անհանգստացեք, մենք շուտով կխախտենք այս խաղը։ Նման բան փորձում էին անել նաև 2001-2008 թթ.։