ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրար հետևից անկախացած նախկին հանրապետությունների առաջնակարգ խնդիրներից մեկը Իսրայել պետության հետ դիվանագիտական կապերի ստեղծումն էր, քանզի ով խելոք էր, քաջ հասկանում էր՝ լավ լինել Իսրայելի հետ կնշանակեր «մի կտոր հաց» ունենալ ամերիկյան Կոնգրեսում և Սենատում: Սա փաստ է, ով էլ չգիտե, թող իմանա։
Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանի կյանքում վերջին շրջանի կենտրոնական իրադարձություններից մեկը եղավ «Sputnik Армения»-ի համար «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Իրատեսը» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր քարանձավագետների այն հայտարարությանը, որ արդեն երկար տարիներ մասնագետներին չի հաջողվում վարձակալել ու այդպիսով ավերումից փրկել հայաստանյան քարանձավները: Փորձեցինք բարձրացված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ոլորտի պատասխանատուներից:
Հայ, վրացի, ռուսաստանցի մի շարք փորձագետներ պնդում են, որ հետխորհրդային մի շարք երկրներում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ստեղծած բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն:
ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթում սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող մի քանի ուշագրավ դրվագներ կային։ Այս մասին խոսեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...