ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածուն՝ Ֆրանսուա Ֆիյոնը

    Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածուն՝ Ֆրանսուա Ֆիյոնը

    28.11.2016| 17:08
    Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետ հանրապետական կուսակցության թեկնածուն կլինի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
  • Սիրիայի բանակը հաջողություններ է արձանագրում Հալեպում

    Սիրիայի բանակը հաջողություններ է արձանագրում Հալեպում

    28.11.2016| 17:07
    Սիրիայի բանակը առաջխաղացում է գրանցել Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններում, գրավելով երկու կարևոր թաղամաս:
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա

    Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա

    28.11.2016| 17:07
    Հայաստանի տարածքում նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ին կբարձրանա 2-3, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:
  • Հանգստյան օրերին շփման գծում

    Հանգստյան օրերին շփման գծում

    28.11.2016| 17:05
    Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2500 կրակոց:
  • Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

    Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

    28.11.2016| 15:00
    Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա)։
  • Մայրաքաղաքում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները

    Մայրաքաղաքում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները

    28.11.2016| 14:13
    Հաշվի առնելով, որ 2016թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, աշխատակազմի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային կետերի և վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքը մինչև ժամը 19.30-ը կազմակերպելու ուղղությամբ:
  • «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»

    «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»

    28.11.2016| 14:12
    Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են:
  • «Լույսի ձայները»

    «Լույսի ձայները»

    28.11.2016| 13:10
    «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 29-ին կցուցադրվի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է:
  • Իրանի Orbi et urbi-ն Վատիկանում

    Իրանի Orbi et urbi-ն Վատիկանում

    28.11.2016| 07:25
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Իրանի պատվիրակությանը: Հյուրերը Հռոմ էին եկել՝ մասնակցելու Պապական խորհրդի և Թեհրանի Մշակույթի իսլամական կապերի կազմակերպության (ICRO) կազմակերպած միջկրոնական երկխոսությանը: Երկխոսության մասնակիցներից մեկի՝ շեյխ Մորթեզ Ջավադի խոսքով՝ իսլամն այսօր ունի «մշակութային թուլության» խնդիրներ:
  • Թեհրանը մտահոգ է Բաքվի ու Թել Ավիվի մերձեցումով

    Թեհրանը մտահոգ է Բաքվի ու Թել Ավիվի մերձեցումով

    28.11.2016| 07:15
    Իրանցիներին շատ է մտահոգում Ադրբեջանի ու Իսրայելի մերձեցումը՝ haqqin.az-ին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Ալի Ասկար Սոլթանիեն։