Նոյեմբերի 26-ին հրավիրված է իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը։ Կարելի է ենթադրել, որ սրանով ոչ պաշտոնապես մեկնարկում է ՀՀԿ նախընտրական արշավը։ Եվ հանրապետականն այդ նախընտրական արշավը, ինչպես երբեք, սկսում է շատ բարդ մեկնարկային պայմաններում։
Պարտք ասածից մարդ քունն ու դադարը կորցնում է, բայց այսօր ոչ թե մեկ մարդ է պարտքի տակ, այլ ամբողջ ժողովուրդը։ Այսօր կառավարության առջև լուրջ խնդիր է դրված՝ կայունացնել արտաքին պարտքը։
Սփյուռքի շուկայի (որը Հայաստանի համար արտաքին շուկա է) լիարժեք օգտագործման դեպքում հնարավոր կլինի ստեղծել մի իրավիճակ, որը համարժեք կլինի հայկական ներքին շուկայի ծավալների եռապատկմանը և զգալիորեն կհեշտացնի տեղական արտադրողների գործը:
Տե՛ր, բերանս հեռացրո՛ւ բամբասելուց և լեզուս՝ չար խոսելուց, ականջներս՝ չար լուրերից, ձեռքերս՝ հափշտակելուց և ոտքերս՝ անառակ ընթացքից և զգաստացրո՛ւ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ:
Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ և ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, և նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։
Բաքվի խավիարային դիվանագիտության «զոհը»՝ ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն, ցանկանում է մեծ քաղաքականություն վերադառնալ՝ նշված է Իտալիայի պետական Rai 3 հեռուստառադիոընկերության Report նախագծի հետաքննության մեջ:
Կառավարության հավանությանն է արժանացել Դիլիջանի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը, որի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ:
ՀՀ վարչապետի հանձնարարականներով՝ վերանայվել են որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, առաջարկվում է մի քանիսը միացնել:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...