ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ՀՀԿ-ն նիստ է հրավիրել

    ՀՀԿ-ն նիստ է հրավիրել

    22.11.2016| 18:02
    ՀՀԿ-ն այսօր ժամը 20:30-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: «Նիստում քննարկվելու է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին վերաբերող հարցեր»՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
  • Երկրաշարժ և ցունամի Ճապոնիայում

    Երկրաշարժ և ցունամի Ճապոնիայում

    22.11.2016| 18:01
    Ռոյթերզի փոխանցմամբ՝ Ճապոնիայի արևելքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որից հետո ավելի քան 1 մետր բարձրությամբ ցունամին հարվածել է «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանին։ Զոհերի և ավերածությունների մասին հաղորդումներ չկան։
  • Հեշտ չէ Քիմ Քարդաշյանի ամուսին լինելը

    Հեշտ չէ Քիմ Քարդաշյանի ամուսին լինելը

    22.11.2016| 17:54
    Ամերիկացի ռեփեր Քանյե ՈՒեսթին բժիշկներն ախտորոշել են հյուծվածություն՝ հաղորդում է CNN-ը։
  • Սիրիայի պաշարված հատվածներում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում

    Սիրիայի պաշարված հատվածներում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում

    22.11.2016| 17:51
    Ըստ ՄԱԿ-ի՝ մոտ մեկ միլիոն մարդ ապրում է Սիրիայի պաշարված հատվածներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստեֆեն Օ'Բրայենի խոսքով՝ անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը կրկնակի աճել է՝ 486 հազար 700-ից հասնելով 974 հազար 80-ի:
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 2-3 աստիճանով

    Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 2-3 աստիճանով

    22.11.2016| 17:49
    Վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է թույլ ձյուն: Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
  • Պետդեպարտամենտը զգուշացնում է

    Պետդեպարտամենտը զգուշացնում է

    22.11.2016| 17:48
    ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է տոնական օրերին ամբողջ Եվրոպայում ահաբեկչական գործողությունների բարձր ռիսկի հավանականության մասին:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    22.11.2016| 17:47
    Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
  • Վախճանվել է Վահագն Հովնանյանի կինը

    Վախճանվել է Վահագն Հովնանյանի կինը

    22.11.2016| 12:27
    Երևանում նախօրեին մահացել է բարերար Վահագն Հովնանյանի կինը՝ Փարիզ Հասմիկ Հովնանյանը: Հասմիկ Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, ժամը 17:30-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 11:30-13:00-ը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
  • Ստոլտենբերգը կոչ է արել ղարաբաղյան խնդրով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ ու Ադրբեջան- ՆԱՏՕ հարաբերությունները

    Ստոլտենբերգը կոչ է արել ղարաբաղյան խնդրով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ ու Ադրբեջան- ՆԱՏՕ հարաբերությունները

    22.11.2016| 12:26
    ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու ոչ մի դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ստամբուլում ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստում ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։
  • Վիգեն Սարգսյան. Քաղաքացին պետք է գիտակցի, որ զորակոչվելով ծառայության, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները

    Վիգեն Սարգսյան. Քաղաքացին պետք է գիտակցի, որ զորակոչվելով ծառայության, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները

    22.11.2016| 12:25
    «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ծրագրի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: