-
16.11.2016|
11:26
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեցին «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը։ Միջոցառումը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում, որոնք կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
-
16.11.2016|
11:24
Փորձագետների գնահատականով՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի ձերբակալությունը ուժեղ հարված է կառավարության ազատական թևին: Պետդումայում կատարվածին հանգիստ արձագանքեցին՝ «անձեռնմխելիներ չկան»:
-
16.11.2016|
11:16
Կիրակի օրը Թրամփին հիշեցնող քաղաքական գործիչները հաղթեցին նախագահական ընտրություններում եվրոպական երկու փոքր երկրներում՝ Բուլղարիայում ու Մոլդովայում:
-
16.11.2016|
00:22
Լեհաստանում արտաշիրմել են 2010-ին Սմոլենսկի մոտ ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ՝ Մարիի մարմինները:
-
16.11.2016|
00:21
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում հանդիպել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:
-
16.11.2016|
00:20
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալության հարցը:
-
16.11.2016|
00:17
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական EFE պարբերականին, որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։
-
16.11.2016|
00:16
Associated Press-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Աթենք։ Հունաստանը առաջին երկիրն է, որը Օբաման այցելում է նախագահի պաշտոնում իր վերջին ուղևորության ընթացքում։
-
16.11.2016|
00:15
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
-
15.11.2016|
21:28
Ոմանք այնպիսի արհեստական ջանասիրությամբ ու անմիտ կոպտությամբ են «պաշտպանում» շրջանառության մեջ դրված զինվորի սոցիալական աջակցության ծրագիրը, որ ակամա կարող ես կասկածել դրա արդյունավետության հարցում: