-
15.11.2016|
15:20
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը նիստում չի քննարկվել:
-
15.11.2016|
15:19
Թեհրանում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ հաղորդում է ՖԱՐՍ գործակալությունը:
-
15.11.2016|
15:17
ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե քննարկվե՞լ է կուսակցության ղեկավարի մարմնի կազմի հետ կապված որևէ հարց:
-
15.11.2016|
15:16
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Հայաստան: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդեց, որ արքեպիսկոպոս Աթեշյանն այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էմիածնի վանատանը:
-
15.11.2016|
15:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
-
15.11.2016|
15:14
ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած հավաքում հավանություն են տվել Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելուն` Անվտանգության հարցերի և արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին օժտելով մանդատով:
-
15.11.2016|
15:11
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016-ի նոյեմբերի 16-17-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:
-
15.11.2016|
15:01
Այսօր ԱԺ-ում շարունակվեցին այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամ են դարձել մարտական գործողությունների ժամանակ, շփման գծում հերթապահելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամ գանձելու նախագծի քննարկումները։
-
-
15.11.2016|
14:59
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Թանգարանների կառավարում և շուկայավարություն, թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքների կազմակերպման սկզբունքները» թեմայով հնգօրյա դասընթաց: