-
05.11.2016|
11:43
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարգադրել է գերատեսչություն հրավիրել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Թուրք դիվանագետին գերմանական արտգործնախարարություն կանչելը պայմանավորված է Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների գիշերային ձերբակալություններով:
-
05.11.2016|
01:38
Թուրքիայում գիշերը ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Փերվին Բուլդանը և խմբակցության պատգամավորներ, կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
-
04.11.2016|
17:27
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:
-
04.11.2016|
16:51
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
-
04.11.2016|
16:50
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել միջազգային բջջային կապի (ռոումինգի) ծառայությունների ոլորտում:
-
04.11.2016|
16:49
Նոյեմբերի 4-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ ) տեղի ունեցավ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագրի 3-րդ փուլի ամփոփումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։
-
04.11.2016|
16:48
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
-
04.11.2016|
16:47
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն իրականացվել է օրենքի շրջանակներում՝ հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը։
-
04.11.2016|
16:46
Թուրքիայում արգելափակել են Twitter միկրոբլոգն ու WhatsApp մեսենջերը՝ Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցության 16 պատգամավորի ձերբակալությունից հետո, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին:
-
04.11.2016|
16:45
ԱԺ-ում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, թե կա՞ պետական առողջապահության գործակալությունների անհրաժեշտություն։