-
03.11.2016|
23:41
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
-
03.11.2016|
23:40
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադաձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։
-
03.11.2016|
23:40
Սահմանին լարվածությունը շարունակվում է, քանի որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում՝ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
03.11.2016|
23:39
Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է հրավիրել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարների հարցով: Քննարկմանը մասնակցել են նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ:
-
03.11.2016|
23:38
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ Վիտալի Բալասանյանին նշանակելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։
-
03.11.2016|
23:37
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, որ հայկական կողմը արկակոծել է ադրբեջանական բնակավայրերը:
-
03.11.2016|
23:36
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է կառավարության որոշումը, որը քրեական պատիժ է սահմանում երկրի նախագահին վիրավորելու համար:
-
03.11.2016|
23:35
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարող Եվրամիությունից դուրս գալու գործընթաց սկսել առանց խորհրդարանի հավանությունը ստանալու՝ որոշել է երկրի Բարձր դատարանը:
-
03.11.2016|
23:34
Ադրբեջանի զինուժը պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժությունների, որ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն` կանցկացվեն նոյեմբերի 12-18-ին դաշտային պայմաններում՝ զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելու նպատակով:
-
03.11.2016|
23:33
ՈՒկրաինացի հաքերների խումբը պնդում է, թե կարողացել է ներխուժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ առնչվող էլեկտրոնային փոստ՝ առգրավելով բազմաթիվ նամակներ: