-
02.11.2016|
15:09
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը ՀՀԿ-ին է անդամագրվել։ Նա մինչեւ 2014-ի մայիսն ՕԵԿ-ում էր, երբ ՕԵԿ-ը որոշեց քառյակի հետ չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, հեռացավ:
-
02.11.2016|
15:08
Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն նոր ալիք է հաղորդել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին: Հանդիպելով իր ամերիկացի գործընկերոջ հետ, նա պահանջել է թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը:
-
02.11.2016|
15:06
Եվրոպական կառույցները շարունակում են իրենց անհանդուրժողականությունը դրսևորել Թուրքիայում հակաժողովրդավարական զարգացումների նկատմամբ: Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Բրյուսելում խոր մտահոգություն են հարուցում:
-
02.11.2016|
15:05
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլին։ Հայաստանի մասնակցության հարցը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է: Հայաստանի մասնակցությունը ծրագրին դադարեցվեց 2008-ի մարտյան իրադարձություններից հետո։
-
02.11.2016|
15:04
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ:
-
02.11.2016|
15:03
Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին դե Ֆրենյնն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
-
02.11.2016|
15:03
Նոյեմբերի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ
կհանդիպի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
-
02.11.2016|
15:02
Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքից ոչ հեռու, կրոնական տոնի ժամանակ փլվել է քարայրը, զոհվել է առնվազն 10 մարդ։ Քարայրում մոտ 50 մարդ տոնում էին Բոլոր սրբերի օրը։ Չորս մարդ վիրավորվել է։ Քարայրի փլման պատճառն անհայտ է։
-
02.11.2016|
15:01
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռևս իրաքյան Մոսուլ քաղաքի տարածքում է:
-
02.11.2016|
15:00
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է, որ իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի բնակավայրերը, որ ավերվել են հոկտեմբերի 30-ի հզոր երկրաշարժից: