-
22.06.2016|
17:43
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է՝ «Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու»:
-
22.06.2016|
17:42
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ բրիտանացիներն առաջիկա հանրաքվեում կքվեարկեն հօգուտ ԵՄ կազմում մնալու:
-
22.06.2016|
17:41
Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության ոլորտում գործարքը Սև ծովում ՆԱՏՕ-ին դիմակայելու ավելի լայն պլանի մաս է՝ The National Interest-ում գրում է Էդուարդ Աբրահամյանը (բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող և տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան)։
-
22.06.2016|
17:39
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՌԴ դեսպանությանը Երևանում և մերձակա բնակավայրերում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն է տրամադրել:
-
22.06.2016|
17:38
Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի ծրագրին հատուկ պատվիրակություն կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Մամլո դիվանից տեղեկացրել են, որ պատվիրակությունը կգլխավորի Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը:
-
22.06.2016|
17:38
Հռոմի պապի Հայաստան այցն ընդգծում է նրա ցանկությունը՝ ցույց տալ իր մտերմությունը հայ ժողովրդին, որն այդքան շատ է տառապել իր պատմության ընթացքում՝ լրագրողներին ասել է Սուրբ աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսելով Հայաստան Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի մասին, հայտնում է Radio Vatican-ը:
-
22.06.2016|
17:37
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին բանակցությունները որոշակի խոստումներ են պարունակում:
-
22.06.2016|
17:36
Մոսկվան պայմանագիր է ստորագրել լոսանջելեսյան մի ընկերության հետ՝ ուսումնասիրելու գերարագ տրանսպորտային համակարգ՝ հայփերլուփ, կառուցելու հնարավորությունը։
-
22.06.2016|
17:35
Մակեդոնական խորհրդարանը մերժել է նախագահ Գյորգե Իվանովի իմփիչմենթի առաջարկը։ Ընդդիմադիր ամենամեծ՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը առաջարկն արել էր, երբ նախագահը որոշեց ներել հեռախոսային գաղտնալսումների սկանդալում ներգրավված 56 պաշտոնյաներին։
-
22.06.2016|
17:34
ԱՀՀ-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները կբարձրացնեն Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում: