«Ավարտեցի՞ք, լսեք, նոր գոռացեք: Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ օրը Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Հունիսի 6-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, հյուրերն ու կազմակերպիչները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ մաեստրոյի հիշատակին։
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԻԻՀ նախագահը ընդունելով Էդվարդ Նալբանդյանին` գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորել դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։
Ռուսաստանն այլևս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից՝ ասված է Գերմանիայի կառավարության կազմած արտաքին քաղաքական ռիսկերի վերլուծության մեջ, փոխանցում է Die Welt-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար, գրում է Daily Sabah-ը:
Շվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար 2,5 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 2,5 հազար դոլար) բազային եկամտի սահմանումից, բայց պաշտպանել է միգրացիոն քաղաքականության փոփոխությունները՝ կիրակի օրը անցկացված համաժողովրդական հանրաքվեում:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...