Թուրքիայի հակահայկական հիմնական կառույցներից մեկը՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի կոմիտեն», քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Haberler կայքը։
Տեղեկությունները, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է լքել պաշտոնը, հանգեցրել են դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի՝ 2008 թվականից ի վեր ռեկորդային անկմանը, գրում է Bloomberg-ը։
Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների մտահոգություններն իր նոր ռազմական դոկտրինի առնչությամբ, բայց կառաջնորդվի ազգային շահերով՝ հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Վալենտին Ռիբակովը:
Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավական փխրուն հրադադարին՝ hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծին ու պատասխանել հարցին, թե քննարկվե՞լ է Մոսկվայի հետ։
«Եթե հակառակորդն իրականում փորձի և այդ ուժերը հետ չքաշի, մենք պետք է շարունակենք կատարել պաշտպանական նշանակության միջոցառումներ՝ հարձակում լինելու դեպքում առաջնագծում նորից շարունակենք ճնշել՝ թույլ չտալով հետագա բացազատում», - ասաց Աղաբեկյանը։
Կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացության նախագծին:
Ինչպես 90-ականներին՝ կամուֆլյաժավորները, մորուքավորները, թվանքավորներն են շատացել: Դե′ այն տեսակն էլի, որ միշտ երևում է, նկարվում, ցուցադրում իրեն, բայց իրականում չկա:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...