Բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և հավիտյան չեն փոխվելու նրանց մտածումները, քանզի սկզբից ևեթ անիծված էր նրանց ծնունդը։
Հանրապետության Նախագահին այսօր հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահը շատ մեծ կորուստ է, կորուստ և′ օպերային այն թատրոնի համար, որտեղ նա աշխատում էր, և′ նրա ընկերների համար։ «Իրատեսի» հետ զրույցում իր ցավն այսպես արտահայտեց իտալացի անվանի դիրիժոր ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները:
2016-ի հունվարից Հայաստանը ԵԽ «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ է: Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներն են Սուսաննա Հարությունյանը և Վրեժ Քասունին:
Բրյուսելում ահաբեկչական գործողությունները բացահայտեցին Եվրոպայի խոցելիությունը ու միջազգային փոխգործակցության կարևորությունը՝ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ուղևորվել է Ժնև՝ հանդիպելու Սիրիայի բանակցությունների մասնակիցների և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի հետ:
Սիրիական կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրա քաղաքի պատմական մասում՝ հայտարարել է բրիգադային մի գեներալ։ Նա ընդգծել է, որ ավիահարվածներ պետք չեն եղել։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...