-
20.03.2016|
13:14
Մեր հոգևոր անվտանգության մասին մտածող չկա:
Սերունդ է մեծանում՝ չզանազանելով աղբը իրական արժեքից:
-
19.03.2016|
23:41
Գերմանացի ընտրողները պատժել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նրա միգրացիոն քաղաքականության համար՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
19.03.2016|
23:41
Փախստականների ճգնաժամը լուծելու նպատակով Թուրքիայի և Եվրամիության համաձայնությունը վտանգված է՝ գրում է The Daily Telegraph թերթը:
-
19.03.2016|
23:40
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում հայազգի քաղաքացի կա՝ Օքսան Խաչանյանը:
-
19.03.2016|
23:39
ԱՄՆ-ը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ռուսաստանում ու հատկապես Մոսկվայում ահաբեկչական վտանգի մասին:
-
19.03.2016|
23:38
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները ջանքեր են գործադրում նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիր կիրառելու ուղղությամբ, որ մասնատեն Սիրիան ու Իրաքը։
-
19.03.2016|
23:36
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ։ Զարիֆը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ամենածանր օրերին գտնվել է Իրանի կողքին, երբ երկրի դեմ սահմանվել էին պատժամիջոցներ։
-
19.03.2016|
23:34
Ադրբեջանի նպատակը երկիրը տարածաշրջանի գլխավոր առևտրային հանգույցի վերածելն է՝ հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը:
-
19.03.2016|
23:27
Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1:
-
19.03.2016|
23:26
Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են՝ հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Սահինը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: