-
18.03.2016|
11:48
Սիրիայում ռազմական գործողությունն արժեցել է 33 միլիարդ ռուբլի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների հետ հանդիպմանը։
-
18.03.2016|
11:48
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման հրամանագիր է ստորագրել, որը տարածվում է 148 անձանց, այդ թվում՝ 14 օտարերկրյա քաղաքացիների վրա:
-
18.03.2016|
11:47
Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարգևատրվել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
-
18.03.2016|
11:46
Ուշադրության կենտրոնում դեպի Եվրոպա ձգտող փախստականների հոսքը կանխելու ուղիների շուրջ Թուրքիայի հետ վերջնական պայմանավորվածության հասնելն է:
-
18.03.2016|
11:45
Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին, որ վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
-
18.03.2016|
11:44
«Հանրապետություն» կուսակցությունը «աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության»:
-
18.03.2016|
11:43
Գերմանիան Ստամբուլում փակում է իր հյուպատոսարանը՝ հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, որ կփակվի նաև Ստամբուլում գործող գերմանական դպրոցը:
-
18.03.2016|
11:20
Սիրիացի քրդերի կուսակցությունները ծրագիր են մշակում, որի նպատակը Սիրիայի հյուսիսում բավականին ընդարձակ տարածքում դաշնային շրջանի հռչակումն է՝ հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով այդ կուսակցությունների հայտարարություններին:
-
18.03.2016|
11:16
Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
-
18.03.2016|
11:15
Փետրվարի 26-27-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ: