Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ փախստականների հոսքն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ԵՄ երկրներ կարելի է «արաբական ներխուժում» անվանել:
Բրիտանական խորհուրդը, Beeline-ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին յոթ տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծել Իսրայելի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ինչպես ասում են՝ նույնիսկ խուլ սուլթանը դա լսել է:
Ադրբեջանական SOCAR-ի հետ համաձայնագրի կնքումից հետո այլևս գոյություն չունի Իրանից բնական գազ գնելու անհրաժեշտություն՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...