-
03.03.2016|
15:47
Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր մասնակցեց Մայր բուհի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։
-
03.03.2016|
12:14
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
-
03.03.2016|
11:19
ՀՀ կառավարությունը մարտի 3-ի նիստում քննարկելու է Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի նախագծի փաթեթը:
-
03.03.2016|
11:18
Թուրքական ընդդիմադիր IMC TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
-
03.03.2016|
11:06
Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մկրտչյանը և ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։
-
03.03.2016|
11:05
Սիրիայի հրամանատարությունը և քրդական զորամիավորումները Սիրիայում հրադադարի հարցերով Ռուսական կենտրոնին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակում է հրետանային ռմբակոծությունը:
-
03.03.2016|
11:03
Փետրվարի 29-ից մարտի 2-ին Երևանում էր ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը, որը գլխավորում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:
-
03.03.2016|
10:59
ԿԸՀ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԿԸՀ է ուղարկել գրություն և կից արձանագրություն՝ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
-
03.03.2016|
10:57
Սիրիայի կառավարական ուժերը ձերբակալել են թուրք-սիրիական սահմանին նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի խոցած ռուսական Սու-24 ինքնաթիռի «օդաչուին սպանողին»՝ տեղեկացնում է թուրքական «Haber7» լրատվական կայքը։
-
03.03.2016|
10:45
50 բեռնատար ալյուրով և առաջին անհրաժեշտության առարկաներով ամեն ամիս ուղարկվում է Սիրիա Թուրքիայի Ռեյնհանլի փախստականների ճամբարից՝ գրում են Էրդրյու Միտչելը և Կլեր Շորտը The Times-ում: