-
25.02.2016|
17:26
Հունաստանը 2015-ին ռեկորդային՝ 14,2 մլրդ եվրո է ստացել զբոսաշրջության ոլորտից: Ազգային բանկի վիճակագրական տվյալներով` ոլորտի եկամուտների աճը ապահովել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զբոսաշրջիկները։
-
25.02.2016|
17:26
Գերմանիայի կառավարությունը կարծում է , որ մինչ 2020-ը կընդունի մոտ 3 մլն փախստական՝ գրում է Deutsche Welle-ն։
-
25.02.2016|
17:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ: Երկու նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները՝ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
-
25.02.2016|
17:22
ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու պահանջով:
-
25.02.2016|
17:22
Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար: Ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններով` Բաքուն պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում գործող լոբբիստական կառույցներից մեկի` Podesta Group ընկերության հետ, նպատակ ունենալով տապալել Կոնգրեսում շրջանառության մեջ դրված «Ադրբեջանի դեմոկրատական ակտ» նախագիծը:
-
25.02.2016|
17:19
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կոչ է անում Իլհամ Ալիևին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում իսլամի, մասնավորապես՝ շիական գաղափարների տարածմանը:
-
25.02.2016|
17:17
Իրանը 7-հազարական դոլար կվճարի իսրայելցիների հետ բախումների ժամանակ զոհված պաղեստինցիների ընտանիքներին:
-
25.02.2016|
17:15
Երեկ ուշ երեկոյան նախագահական նստավայրի դիմաց պառկած բողոքի ակցիա իրականացրած և բերման ենթարկված 10 երիտասարդները ազատ են արձակվել ոստիկանությունից:
-
25.02.2016|
17:00
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը։
-
25.02.2016|
15:06
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: