Հանրապետական Ջեբ Բուշը կասեցնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարը՝ Այովա, Նյու Հեմփշիր և Հարավային Կառոլինա նահանգներում հիասթափեցնող արդյունքներից հետո:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները պատասխանատվություն են կրում երկրի հյուսիսում խաղաղ բնակիչների մահվան համար՝ տեղեկացնում է BBC-ն:
Սիրիայի հիմնական ընդդիմությանը միավորող Բարձրագույն բանակցությունների կոմիտեն պատրաստ հրադադար կնքել, եթե իշխող ռեժիմը դադարեցնի ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքների շրջափակումը։
Նախագահ Օբամայի և Սիրիայում նրա նախորդ սխալների վերաբերյալ հնչող մեղադրանքները, գուցե, հաճույք են պատճառում ոմանց, գուցե նաև վաստակած են, բայց դա շատ հեռու է քաղաքականությունից:
Թուրքիան այլևս ուժեղ տարածաշրջանային գերտերություն չէ, ինչպիսին էր 5 տարի առաջ: Պատճառներից մեկը նրա միջամտությունն է Սիրիայի հակամարտությանը, գրում է Time ամսագիրը:
Նավթարդյունահանող երկրների (Ռուսաստան և ՕՊԵԿ-ի 3 անդամ) վերջին հանդիպման արդյունքը դարձավ նավթի արդյունահանման ծավալները հունվարի 11-ի մակարդակին սառեցնելու համաձայնությունը։
Կրեմլում մտահոգ են թուրք-սիրիական սահմանին աճող լարվածության կապակցությամբ և անթույլատրելի են համարում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքը հրետակոծելը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Անկարայի վերջին ահաբեկչությունն ու երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի ռազմական գործողությունները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանը կոչ են արել Ռուսաստանին և սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հարվածները»՝ տեղեկացրել է Սպիտակ տունը՝ նրանց հեռախոսազրույցից հետո:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...