-
17.02.2016|
22:11
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնացել է ռազմական գործողությունները գյուղական բնակավայրերից տեղափոխել Թուրքիայի քաղաքներ` ի պատասխան իրենց նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումների՝ ասել է կուսակցության նախագահ Մուրադ Քարայըլանը:
-
17.02.2016|
22:10
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
-
17.02.2016|
22:09
Հայաստանի էներգետիկ համակարգը ֆինանսական կայուն վիճակում է՝ ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Moody's միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
-
17.02.2016|
22:08
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից արձագանքել են Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարությանը։
-
17.02.2016|
22:00
Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարները մուծելու համար:
-
17.02.2016|
21:59
Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործում՝ աջակցելով Ասադի ռեժիմին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
-
17.02.2016|
21:57
Ֆրանսիայի դատախազությունը սկսել է հետաքննել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի 2012-ի ընտրարշավի ֆինանսավորումը: Երեկ ամբողջ օրը Սարկոզին հարցաքննվել է դատարանում, հետո հայտարարվել է, որ նա այս գործով կասկածյալ է:
-
17.02.2016|
21:56
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «շարունակում է հավատալ», որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն չի մտնի և չի համապատասխանում այդ աշխատանքին:
-
17.02.2016|
21:54
Դեսպանը կարևորել է միջազգային հանրության համախումբ աջակցությունը բանակցային գործընթացին, որը նվազագույնը զերծ կպահի «մերժող կողմին» կարգավորման սկզբունքներից շեղվելուց:
-
17.02.2016|
21:53
Հայաստանի տարածքում փետրվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 20-21-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: