-
17.02.2016|
09:05
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեքսիկայի Միչոական նահանգում կոչ է արել չհրաժարվել հավատքից՝ տեղի տալով բռնությանը և թմրամաֆիային:
-
17.02.2016|
09:03
ԱՄՆ-ը և Կուբան ստորագրեցին ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու համաձայնագիր՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը։
-
17.02.2016|
09:02
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին մահացել է 93-տարեկանում, Կահիրեում՝ հաղորդում է BBC-ն: Նա ՄԱԿ-ը գլխավորել է 1992-1996-ին:
-
17.02.2016|
09:02
Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատգամավորները մտադիր չեն խոչընդոտել Լոնդոնի և Բրյուսելի պայմանավորվածություններին, որոնք Մեծ Բրիտանիան առաջարկում է որպես պայման՝ կազմակերպությունում անդամակցությունը պահպանելու համար։
-
17.02.2016|
09:01
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Եվրամիության նախօրեին կայացրած որոշումը Բելառուսի դեմ պատժամիջոցների մասամբ չեղարկման վերաբերյալ։
-
17.02.2016|
09:00
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ արտգործնախարարի հետ:
-
17.02.2016|
08:59
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան ժամանել է Դամասկոս՝ նախատեսվում են նրա հանդիպումները սիրիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարի հետ:
-
17.02.2016|
08:58
Բոսնիա-Հերցեգովինան պաշտոնապես դիմեց Եվրամիությանը՝ անդամակցելու:
-
17.02.2016|
08:58
ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններում համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ:
-
17.02.2016|
08:57
Եվրամիությունը մտադիր է մինչև 2030-ը գազի սպառումն իջեցնել 350-380 միլիարդ խորանարդ մետրի՝ հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։