Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ BBC News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը. «Աշխարհում մի մարդ կա, որը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնել՝ մեկ հեռախոսազանգով: Դա Պուտինն է»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Սիրիա զորք չեն ուղարկել և չեն պատրաստվում, մինչդեռ Սիրիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ թուրք զինվորները՝ 12 մեքենաներով, զինված, հատել են Սիրիայի սահմանը:
Ռուսաստանի սահմաններից դուրս «Լուկօյլ» խմբի բոլոր մատակարարումներն իրականացնող Litasco ընկերության նավը դուրս է եկել Խարք կղզու բեռների տերմինալից դեպի Պարսից ծոց։
Փետրվարի 12-ին ՀՀ նախագահը հանդես եկավ ծրագրային ելույթով՝ մեկնաբանելով սահմանադրական հանրաքվեից հետո ձևավորված իրավահարաբերությունները, գնահատելով անցած ճանապարհը ու նախանշելով անցնելիքը:
Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում երեկ կայացած ընտրությունների արդյունքներով գործող քաղաքապետերը կշարունակեն պաշտոնավարել:
Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
Փետրվարի 12-14-ը «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով դասընթացներ, որոնց մասնակցում էին 25 երիտասարդներ ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդից:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:
ՈՒրբաթ օրը վաղ առավոտյան համաշխարհային տերությունները համաձայնության եկան՝ մեկ շաբաթից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա հումանիտար օգնություն հասցնել, բայց Ռուսաստանին ու Ասադին թույլ կտա արագացնել հարձակումը և Կրեմլի ազդեցության մեծացումը տարածաշրջանում՝ The Wall Street Journal-ում գրում են Անտոն Տրոյանովսկին և Ջեյ Սոլոմոնը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...