-
11.02.2016|
23:41
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իր հրապարակային հայտարարություններին համարժեք՝ կատարելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման պարտավորությունները՝ փետրվարի 11-ին՝ Facebook-ում առցանց ճեպազրույցի ժամանակ, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
-
11.02.2016|
23:37
ԱՄՆ Ազգային հետախուզությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը http://www.1in.am/1837530.html գլոբալ սպառնալիքների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
-
11.02.2016|
23:35
Ազգային միասնություն շարժման մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել շարժման համակարգող խորհրդի հերթական նիստի մասին:
-
11.02.2016|
23:32
Մշակույթի նախարարությունը հայտարարում է ՀՀ անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ:
-
11.02.2016|
23:31
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում՝ բավարա՞ր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ կարգավորմամբ հարցի լուծման համար, հարցին ի պատասխան ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-
11.02.2016|
23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական ծառայությունից հեռացրել է տարբեր ուժային գերատեսչությունների տասը գեներալի։ Նա պաշտոնից ազատել է Չեչնիայի քննչական կոմիտեի ղեկավար Սերգեյ Դևյատովին, Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զյազևին և ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիրեևին։
-
11.02.2016|
23:30
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը՝ հայտնում է Reuters-ը, այնուհետև կանցնի գործողությունների։
-
11.02.2016|
23:29
Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար:
-
11.02.2016|
23:28
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է ևս մեկ օր սպասել՝ տեղեկանալու ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների մասին:
-
11.02.2016|
23:27
Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրվել է խնդրագիր, որի հեղինակները պահանջում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռազմական հանցագործ ճանաչել ու հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան։