-
10.02.2016|
13:29
Իրանը նշում է Իսլամական հեղափոխության տարեդարձը: 37 տարի առաջ հեղափոխական առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան և աջակցեց թագավորի վարչակարգի տապալմանը: Փետրվարի 11-ին իրանցիները նշում են ազգային տոնը:
-
10.02.2016|
13:27
Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
-
10.02.2016|
13:26
Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը կանչվել է արտգործնախարարություն՝ բացատրություն տալու, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
-
10.02.2016|
13:25
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի միջազգային շուկայում իրավիճակը։
-
10.02.2016|
13:24
Քաղաքային իշխանությունները Մոսկվայի կենտրոնում փետրվարի 9-ի գիշերը մետրոյի կայարանների հարևանությամբ ապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր, տաղավարներ:
-
10.02.2016|
13:23
Այսօր մամուլն անդրադարձել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և նրա պորտֆելը ՀՅԴ-ին հանձնելու թեմային:
-
10.02.2016|
12:12
«Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի, համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանի և «Ֆորպոստարտ փրոդաքշընի» տնօրեն Զառա Մխեյանի նախաձեռնությամբ փետրվարի 8-ից մեկնարկել է դոնորական արյան հավաքագրման ակցիա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ «Նվիրիր կյանք» ֆոնդի համար:
-
10.02.2016|
11:21
ՀՀ Նախագահի որոշմամբ Սերգեյ Մանասարյանը նշանակվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):
-
10.02.2016|
11:18
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
-
10.02.2016|
11:16
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: