-
30.01.2016|
11:52
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ կառաջադրի՞ թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
30.01.2016|
11:51
Գերմանիայի բնակիչների 40 %-ը պահանջում է կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը՝ փախստականների ճգնաժամի հարցում նրա դիրքորոշման պատճառով` վկայում են INSA ինստիտուտի անցկացրած հարցումները, որոնք արվել են Focus ամսագրի համար։
-
30.01.2016|
11:50
Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին:
-
30.01.2016|
11:50
Թուրքիայում վերջին երեք ամիսներին 57 մարդ է մահացել H1N1 վիրուսից, որն առավել հայտնի է որպես խոզի գրիպ՝ ասել է առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն:
-
30.01.2016|
11:49
Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են արտաքսել այն ներգաղթյալ ալբանացիներին, որոնց ապաստանի դիմումները մերժվել են: Վերջին 4 ամսում ապաստան տրամադրելու խնդրանքով Հոլանդիայի իշխանություններին է դիմել 750 ալբանացի:
-
30.01.2016|
11:47
«Իսլամական պետության» շարքերում գործում են Ռուսաստանում և Եվրոպայում ահաբեկչություններ նախապատրաստող ստորաբաժանումներ՝ «Միթևանի» մականունով հայտնի Ախմետ Չետաևի ղեկավարությամբ՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահի խորհրդական Անդրեյ Պրժեզդոմսկին:
-
30.01.2016|
11:46
«Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»՝ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկունը:
-
30.01.2016|
11:32
Հայաստանը դարձել է եվրոպական կինոարտադրական միության («Յուրիմաժ») անդամ:
-
30.01.2016|
11:31
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 29-ին՝ ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նոր Հաճնի կամրջից:
-
30.01.2016|
00:21
Ավարտական փուլ թևակոխող Վեյկ-ան-Զեեի գերմրցաշարում շարունակում է փայլու հանդես գալ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով մեկնարկային չորս ոչ-ոքիներից հետո զարգացրել է տիեզերական արագություն ու յոթ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարը: