Իսպանիայի գործող գավաթակիր «Բարսելոնը» գավաթի ընթացիկ խաղարկության մեկ քառորդի երկրորդ խաղում էլ հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1, ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի զրույցն անցել է սիրալիր մթնոլորտում՝ գրել է Ջան Գուիդո Վեկին Corriere della Sera-ում:
H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48,8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
Հունաստանը կմնա առանց նորությունների՝ հույն լրագրողները արհմիությունների որոշմամբ, հունվարի 28-ին, գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ:
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են Բաքու՝ 4 մլրդ դոլարի արտակարգ վարկերի հնարավոր փաթեթի քննարկման համար՝ կապված ազգային արժույթի և նավթի գների անկման հետ՝ գրում է Financial Times-ը։
Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված` ծանր հանցագործություն նախապատրաստող խմբի գործով կալանավորված Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ` 71-ամյա հայր Անտոն Թութունջյանը ազատ է արձակվել:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...