Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին:
Իրանը կարող է ավելի լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգտոնը պետք է փոխի իր «թշնամական» դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Հռոմում ասուլիսի ժամանակ, շեշտելով՝ «ամեն ինչ Վաշինգտոնի ձեռքում է»։
Ռուսաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուները մտադիր են այս շաբաթ բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի հետ:
Հայաստանի տարածքում, Երևանում, հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 9-11 աստիճանով:
Հունվարի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տանգոյի ելևէջներ էին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ էին ունենում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լուչինին։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...