Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։
Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում համագործակցել Սիրիայի քրդերի ամենաազդեցիկ ուժի` «Ժողովրդական միության կուսակցության» (PYD) հետ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` հակադարձելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությանը, որ «Անկարան չպետք է հավասարության նշան դնի Թուրքիայում գործող «Քրդական աշխատավորական կուսակցության» և Սիրիայի քրդերի միջև»:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը վստահեցնում է, որ Հայաստանում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի, հայաստանցի սպառողները անհանգստանալու կարքի չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար:
«Գերմանիան կոչ է անում Թուրքիայի իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիություն սահմանափակելու համար»,- Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...