ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:
Օսկարի ներկայացված հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է, որ կխաղար Վլադիմիր Պուտինի դերը: «Իսկապես, շատ ու շատ հետաքրքիր կլիներ, ես հաճույքով կխաղայի Պուտինի դերը»:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը փետրվարի 2-ին Թեհրան կայցելի Իրանի և Սաուդյան Արաբիայի երկխոսության համար հող պատրաստելու նպատակով՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Ադրբեջանի զինված ուժերի 3 հազարից ավելի զինծառայողների աշխատավարձերը 2016-ի հունվարի 1-ից 30-50 տոկոսով իջեցվել են՝ հայտնում է minval.az-ը՝ հղում կատարելով «Խազար» ռազմական գիտահետազոտական ինստիտուտին (Caspian Defense Studies Institute), որն իր հերթին հղում է կատարում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ տեղեկացված աղբյուրներին: Վախենալով իրարանցում առաջանալուց, զինծառայողների մեծ մասը նախապես չի տեղեկացվել:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...