15.01.2016|
11:48
ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հակահայկական զեկույցների շուրջ հայաստանյան պատվիրակությունը բացատրական աշխատանք է տանում՝ հնարավորինս մեծ տեղեկատվություն ներկայացնելով Վեհաժողովի պատվիրակներին, հասկացնելով, որ դրանց ընդունումը կարող է սպառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: