Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ։
ԱՄՆ-ի 44-րդ նախագահը Կոնգրեսում հանդես եկավ իր ամենամյա վերջին ուղերձով: ԱՄՆ-ի առաջնորդությունը աշխարհում, տնտեսության հեռանկարներ, կայուն զարգացում, «հույսի քաղաքականություն»՝ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի չորս հիմնական թեմաներն էին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են 2016-ին ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունը՝ հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին։
Երևանի քաղաքապետարանի կողմից վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան:
Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։
Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...