Mtaes.am-ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Փխենյանը խախտում է տարածաշրջանային և միջազգային կայունությունը, և Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացման բանակցությունների կոչ է արել՝ միջուկային փորձարկումների մասին հայտարարությունից հետո:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սպասում է, որ Սիրիայում իշխանության փոխանցման գործընթացը «լավագույն դեպքում» կավարտվի 2017-ի մարտից ոչ շուտ՝ հայտնում է Associated Press-ը, հղում անելով Սպիտակ տան ներքին օգտագործման համար փաստաղթղերից մեկին:
Trend գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ մեկամյա ընդմիջումից հետո 2015-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չափազանց կարևոր էր։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևանի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել է այլընտրանք չունենալու պայմաններում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթնաժողովին՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Իսպանիայի գավաթի մեկ ութերորդում «Բարսելոնը» երկրպագուներին լիովին վարձահատույց եղավ օրեր առաջ երկրի առաջնությունում «Էսպանյոլի» հետ խաղացած գոլազուրկ ոչ-ոքի դիմաց՝ չորս գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...