-
30.12.2015|
20:51
Natural Gas Europe-ին տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը ունեն հաշտվելու լավ հնարավորություններ, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բխում է նրանց ռազմավարական ու տնտեսական շահերից։
-
30.12.2015|
20:50
ՌԴ կառավարությունը հաստատել է աշխատանքի առանձին տեսակների ցուցակը, որոնք 2016-ի հունվարի 1-ից արգելվելու են Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար։ Արգելքն առնչվելու է նաև Թուրքիայի քաղաքացիների վերահսկման տակ գտնվող կազմակերպություններին՝ հայտնել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը:
-
30.12.2015|
20:50
Թուրքիայի քաղաքական քայլերի հակասությունների շարքը տարածաշրջանային մեկուսացման է հանգեցրել և այժմ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստիպված է «նոր ընկերներ» գտնել՝ գրում է Al-Monitor-ը: Օրակարգում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելն է, իսկ Թել-Ավիվից հետո թուրքական կառավարությունը որոշել է բախել Կատարի դուռը:
-
30.12.2015|
20:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հնարավորություն տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մասնակցել 2017-ի ընտրություններին՝ գրում է Bloomberg-ը:
-
30.12.2015|
20:27
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլուն վարչապետի պաշտոնում: Նոր վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է եվրատլանտյան ինտեգրման ուղին և անվստահորեն է վերաբերվելու Ռուսաստանին, քանի դեռ ՌԴ-ն չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
-
30.12.2015|
20:26
Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
-
30.12.2015|
20:25
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ եկեղեցու բոլոր տաճարներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:
-
30.12.2015|
20:24
Պենտագոնը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում կոալիցիոն ուժերի օդային հարվածներից «Իսլամական պետության» 10 առաջնորդ է սպանվել:
-
30.12.2015|
17:41
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:
-
30.12.2015|
17:40
2015-ը հագեցած էր, բարդ ու լի մարտահրավերներով՝ կառավարության արտահերթ նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ամփոփելով անցնող տարին: