-
30.12.2015|
13:49
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Բաղդասարյանը նշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով:
-
30.12.2015|
13:49
Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ Չեռնոգորիայում ծագած հանրային վեճերը, վարչապետ Միլո Ջուկանովիչը առաջարկել է խորհրդարանում քվեարկության դնել կառավարության վստահության հարցը։
-
30.12.2015|
12:51
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
30.12.2015|
12:50
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
-
30.12.2015|
11:22
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 31-ին ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ զինված ուժերի անձնակազմին շնորհավորական ուղերձում հայտարարել է, թե 2016-ը սկսելու են «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով
-
30.12.2015|
11:20
Գալիք տարի կառավարության կազմը կկրճատվի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ առանց մանրամասնելու, թե որ նախարարությունները 2016-ին չեն լինի:
-
30.12.2015|
11:12
ԱՄՆ-ը ողջունել է Իրաքի ուժերին Ռամադի քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու կապակցությամբ:
-
30.12.2015|
11:11
Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ձյուն՝ տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
-
30.12.2015|
11:09
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
-
30.12.2015|
11:06
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տարեվերջյան ընդունելությունների ժամանակ երկրի իշխանության երեք ճյուղերի ղեկավարները (ՀՀ նախագահ, ԱԺ խոսնակ և կառավարության ղեկավար) խիստ ընդգծված խոսեցին որոշ «չկայացած» լրատվամիջոցների, ավելի ստույգ՝ լրագրողների մասին: