Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի հայկական վարժարանների տնօրինություններին, աշխատակիցներին ու սաներին, մաղթել արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Դոլարը կարող է նորից թուլանալ, սակայն 2016-ի հստակ կանխատեսումներ չկան՝ ասված է JP Morgan Funds ներդրումային ֆոնդի վերլուծաբան Դևիդ Քելլի դեկտեմբերյան վերլուծության մեջ:
Բրիտանական The Sunday Times-ը, վկայակոչելով «Թալիբանում» իր աղբյուրին, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կազմակերպության առաջնորդի հետ և աջակցություն խոստացել: Տեղեկությունը Կրեմլում հերքել են:
The Guardian-ի տնտեսական մեկնաբան Լարի Էլիոտը կանխատեսումներ է արել 2016-ի համար: Ինչ-որ պահից ակտիվների գնի կտրուկ բարձրացման, եկամուտների նվազագույն աճի, անձնական աճող պարտքերի վրա հիմնված վերականգնումը հանգեցնելու է հերթական ծավալում ֆինանսական ճգնաժամի, բայց ոչ առաջիկա 12 ամիսներին:
Ծաղրածու, Ձմեռ պապ, փուչիկներ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժող երեխաները բժիշկներից բացի դեկտեմբերի 28-ին շփվեցին նաև ամանորյա միջոցառման հերոսների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Երգահան Վահան Արծրունու հոբելյանական համերգաշարը, որ ներառում էր հինգ բազմաբնույթ համերգային ծրագրեր, ամփոփվեց գալա համերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հնչեցին հայտնի, սիրված գործեր և պրեմիերաներ:
Քաղաքապետարանը հոգ է տարել, որ Երևանը տոնական լույսերի պակաս չունենա: Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...