-
17.12.2015|
11:05
Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին կներկայացնի Mosfilm Non Stop համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն «Մոսֆիլմի» արտադրության խորհրդային լավագույն ֆիլմերի սաունդթրեքները:
-
17.12.2015|
11:01
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի կունենա Սամվել Խալաթյանի «Վանաձորի բարի ասպետները» ամանորի մանկական ներկայացման առաջնախաղը:
-
16.12.2015|
21:43
Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի, Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը թույլ չի տալիս դրական կանխատեսումներ անել՝ նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
-
16.12.2015|
21:42
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։
-
16.12.2015|
21:40
Երեկ ԱԺ 12 պատգամավորներ ստորագրեցին ՀԱԿ խմբակցության ներկայացրած առաջարկության տակ: ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
-
16.12.2015|
21:39
Reuters-ի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցները կարող են ավարտվել շուտով:
-
16.12.2015|
21:37
ԵՄ բոլոր երկրները համամիտ են, որ անհրաժեշտ է կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։
-
16.12.2015|
21:36
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ՝ Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսկենդերովը.
-
16.12.2015|
21:33
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլի-Ավագով սկանդալում պաշտպանել է Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլուն:
-
16.12.2015|
21:32
Իրաքում և Սիրիայում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է նոր նավթահանքեր գրավել Լիբիայի և եգիպտական Սինայի թերակղզու տարածքներում՝ տեղեկացրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։