Օրերս Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, անդրադառնալով Նարդարանի դեպքերին, ըստ APA գործակալության, նշել էր, որ այդ իրադարձությունների արմատները տանում են արտերկիր:
Sputnik-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» իրանցի գործընկերների հետ մշակում է Հայաստանում «երկնագույն վառելիքի» մատակարարումների համար գազի փոխանակման հարցը՝ Լյուքսեմբուրգում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Ռուսաստանը ցուցաբերում է սիրիական ճգնաժամի կարգավորման կառուցողական մոտեցում՝ նպաստելով Վիեննայում բանակցությունների կազմակերպմանը՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում։
ԵԽԽՎ-ն Սահմանադրության հանրաքվեի ժամանակ Հայաստանում դիտորդական առաքելություն չի ունեցել՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ Հայաստանում են գտնվել ԵԽԽՎ երեք պատվիրակներ, որ մասնավոր գնահատական են հնչեցրել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցում քննարկել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց ռեժիմով պատասխանել է դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...