-
08.12.2015|
12:52
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյանիսն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը՝ վարչապետ Լայմդատա Ստրաույումայի հետ հանդիպումից հետո:
-
08.12.2015|
12:51
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովրդի իրական մասնակցությունը եղել է 40 տոկոսից պակաս, ոչ թե 50,55 տոկոս՝ ինչպես հայտարարում է ԿԸՀ-ն:
-
08.12.2015|
12:50
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։
-
08.12.2015|
12:49
Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը այս տարի զարդարում են արքայադուստրերը՝ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի կենտրոնական դեմքեր՝ Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու բացակայությամբ:
-
08.12.2015|
12:44
Վատիկանը PricewaterhouseCoopers ընկերությանը հանձնարարել է ֆինանսական աուդիտ անցկացնել՝ դա կլինի պատմության մեջ առաջին միջազգային ֆինանսական աուդիտը Վատիկանում և կիրականացվի կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների շրջանակներում, որ նախաձեռնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
-
08.12.2015|
12:43
Նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, իր նստավայրում հյուրընկալել է պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների:
-
08.12.2015|
12:37
ԵՄ դիվանագիտության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե բանակցային նոր փուլը թույլ կտա փակել անորոշության էջը, որը ի հայտ եկավ 2013-ից հետո։
-
08.12.2015|
12:31
Ազգային ճակատի մաքուր հաղթանակը Ֆրանսիայի տեղական ընտրություններում ապացուցում է, որ կուսակցությունն այլևս ընդդիմադիր ուժ չի համարվում, որը լրջորեն բարդացնում է ավանդական կուսակցությունների խնդիրը՝ գրում է շվեյցարական Le Temps-ը:
-
08.12.2015|
01:56
Շևալիե Նուսուևի հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի, գոհացուցիչ մասնակցություն է ունեցել՝ դառնալով մեկական ոսկե ու բրոնզե մեդալների տիրակալ:
-
08.12.2015|
01:55
Հիմնարկեքից մեկ տարի անց Երևանում բացվեց գեղասահքի նորակառույց մարզադպրոց, որը կոչվել է Իրինա Ռոդնինայի անվամբ:
թյուն