ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ուղերձով դիմելու է ժողովրդին՝ պատմելու, թե ինչպես է կառավարությունը ապահովելու բնակչության անվտանգությունը և պայքարելու «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ:
Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են՝ 51.11 տոկոս, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները՝ 50.52 և 45.14 տոկոս:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն Էջմիածին քաղաքում դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում:
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած «Սուրբ ծննդյան տոնավաճառը»: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մեկնարկից սկսված ՀՀ ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 4 ահազանգ, իսկ 27-ի մասին տեղեկացել են ԶԼՄ-ից, կատարվում է ուսումնասիրություն՝ ԿԸՀ լրատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...