Փարիզի ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 130 մարդ, Ֆրանսիան որոշում է ընդունել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարկադիր մասնակի խախտման մասին՝ հայտնում է AFP-ն։
ԱՄՆ-ում մի քանի պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան չպետք է հարվածեր ռուսական Սու-24-ին, նույնիսկ եթե խախտվել է նրա օդային տարածքը՝ հայտնում է CBS հեռուստաալիքը։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում անդրադարձել է թուրքական կործանիչների կողմից ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման դեպքին ու հայտարարել, որ խոցելու հրամանն ինքն անձամբ է տվել։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ Թուրքիային և Ռուսաստանին հորդորել են խուսափել իրավիճակի հետագա սրումից՝ կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Су-24 օդանավի խոցման հետ:
Հայաստանի նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ընդունեք, որ անհարմար էր՝ երբ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Փարիզում պատանդներ են վերցնում, Լաթաքիայում ինքնաթիռ են խփում, այս ու այնտեղ զոհեր, պայթյուններ ու ձերբակալություններ են, Հայաստանը չէր կարող անմասն լինել:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...