ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀՄ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա մի քանի հանդիպումներ կունենա Հայ առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսարան:
«Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է, որ ինքը չի կարող իշխանության գալ սահմանադրական փոփոխություններից հետո: Եթե երկրորդ նախագահը կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն տեսներ, նա կողջուներ սահմանադրական փոփոխությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Դաշնակցականը նաև նշեց, որ իրենք տարբերվում են այն բոլոր ուժերից, որոնք մի ժամանակ բարեփոխումներին կողմ են եղել, հիմա՝ դեմ, և հակառակը: Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն 20-22 տարի հետևողական այս սկզբունքի կողմնակիցն է:
Մայրաքաղաքում բացվել է Հրաչյա Աճառյանի կիսանդրին: Ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ մարզի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում 22-ամյա Աշոտ Մանուկյանը, դիմելով ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին, ասաց, որ ինքը գրել-կարդալ չգիտի և շատ կցանկանար տառաճանաչ դառնալ։ Կարեն Ավագյանը հանձնարարեց ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներին կազմակերպել պարապմունքներ՝ երիտասարդին գրել-կարդալ սովորեցնելու համար։
2-rd.am կայքը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը օրերս տված հարցազրույցի ամբողջական տեսագրությունը և հայերեն թարգմանությունը: Հարցազրույցը վարում է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը:
Ողբերգական դեպք է արձանագրվել Բոլիվիայի ֆուտբոլի լիգաներից մեկի առաջնությունում: Հանդիպման ժամանակ կայծակը խփել է խոտածածկին, ինչի հետևանքով ֆուտբոլիստներից մեկը տեղում մահացել է, ութը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյեմբերի 21-ին կայանալիք «Ռեալ»-«Բարսելոն» դիմակայությունում Լիոնել Մեսին տևական ընդմիջումից հետո (նոր է բուժել ծնկի վնասվածքը) առաջին անգամ հայտավորված կլինի կապտանռնագույնների կազմում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...