14.11.2015|
11:00
ԼՂ բանակցություններում քիչ հավանական է այնպիսի մոտեցման որդեգրումը, որը կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ՝ նոյեմբերի 13-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հավելելով, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ամեն ջանք ներդնում է հակամարտությունը խաղաղ բանակցային տարբերակով լուծելու համար: