-
09.11.2015|
21:18
Եթե ցանկանում եք հարձակվել, խնդրեմ, հարձակվեք, բայց մի մոռացեք՝ ամեն հարձակման պատասխան է լինելու՝ Թուրքիայի նախագահին և վարչապետին զգուշացրել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը։
-
09.11.2015|
21:17
Կատալոնիայի անկախության բանաձևն ազդեցություն չի ունենա՝ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը։
-
09.11.2015|
21:15
Սիրիայի շուրջ բանակցությունները, որոնք սկսվեցին հոկտեմբերի 30-ին, կարևոր, միևնույն ժամանակ բարդ գործընթաց են՝ Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
-
09.11.2015|
21:13
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մասնակիցները քվեարկել են մասնակի ճանաչված Կոսովոն կազմակերպության շարքերն ընդունելու հարցի շուրջ:
-
09.11.2015|
21:12
Թուրքիայի Օրդու գավառում ամբողջովին փակ մուսուլմանուհու հագուստով տղամարդու են ձերբակալել` մահապարտ ահաբեկչի տեղ դնելով:
-
09.11.2015|
21:10
Հակաահաբեկչական գործողության ընթացքում Ադանայի ոստիկանությունը ձերբակալել է 38 օտարերկրացու, նրանցից 14-ն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։
-
09.11.2015|
21:10
Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումներ միշտ են լինում՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումների պարբերականությունը բնական է՝ ՀՀ-ն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ:
-
09.11.2015|
21:09
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած հակահայ զեկույցը Ադրբեջանի փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը տեղափոխել այլ ձևաչափ՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
09.11.2015|
21:07
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ավիավթարին վերաբերող` իրենց տեղեկատվության մի մասը:
-
09.11.2015|
21:06
Հորվաթիայում խորհրդարանական ընտրություններում առաջատարն է ընդդիմությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Հորվաթական դեմոկրատական միությունը իշխող սոցիալ-դեմոկրատների նկատմամբ հաղթանակ է տարել։