-
09.11.2015|
21:06
Հորվաթիայում խորհրդարանական ընտրություններում առաջատարն է ընդդիմությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Հորվաթական դեմոկրատական միությունը իշխող սոցիալ-դեմոկրատների նկատմամբ հաղթանակ է տարել։
-
09.11.2015|
21:05
Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը: Պատարագիչն էր ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
-
09.11.2015|
17:30
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս համերգներն անցկաcվում են 2015-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:
-
09.11.2015|
16:37
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:
-
09.11.2015|
14:42
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը` վերակենդանացման բաժանմունքում: Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
-
09.11.2015|
14:41
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար:
-
09.11.2015|
14:17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:
-
09.11.2015|
12:06
Legatum ինստիտուտը հրապարակել է երկրագնդի ամենաբարգավաճ երկրների ամենամյա Legatum Prosperity Index 2015 վարկանիշային դասակարգումը, որը ներառում է 142 պետություն:
-
09.11.2015|
12:04
Փորձագետները վստահ են, որ Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել՝ գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության սեփական աղբյուրին:
-
09.11.2015|
12:04
Բելառուսն առայժմ իր ավիաընկերություններին չի արգելի չվերթեր իրականացնել դեպի Եգիպտոս, բելառուսական ինքնաթիռները թռչում են անվտանգ երթուղիով՝ ասել է Տրանպորտի և հաղորդակցության նախարարության ավիացիայի բաժնի տնօրեն Վլադիմիր Կոստինը: