-
21.09.2015|
10:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է Բելառուսում նոր ավիաբազա ստեղծելու կառավարության նախաձեռնությանը: Ռուսաստանը երկու ռազմական օբյեկտ ունի Բելառուսի տարածքում՝ ռադիոլոկացիոն կայան և սուզանավերի կոմունիկացիոն կենտրոն:
-
21.09.2015|
00:20
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում խաղացվել է յոթ տուր: Տասնյոթ միավորով առաջատարն «Ալաշկերտն» է, որը հերթականում պարտության է մատնել «Շիրակին»: Ընդ որում՝ արտագնա հանդիպումում:
-
20.09.2015|
21:10
Սեպտեմբերի 15-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
-
20.09.2015|
21:09
ՈՒրմիա լիճը, որը ժամանակին եղել է ամենամեծը Մերձավոր Արևելքում և մեծությամբ 6-րդ աղի լիճը Երկրի վրա՝ մոտ 5200 քառակուսի կմ մակերեսով, ցամաքում է։
-
20.09.2015|
21:08
Վրաստանից ԱՄՆ կմեկնեն երկու պատվիրակություններ, մեկը կգլխավորի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, երկրորդը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վարչապետը ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 25-ին, նախագահը ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 27-ին:
-
20.09.2015|
21:07
Կուբան երախտապարտ է Հռոմի պապին Հավանայի և Վաշինգտոնի երկխոսությանը սատարելու համար՝ հայտարարել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Հռոմի պապին Հավանայում դիմավորելու պաշտոնական արարողության ժամանակ:
-
20.09.2015|
21:06
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին:
-
20.09.2015|
21:04
Հունաստանում առավոտյան ժամը 7:00-ից սկսվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հիմնական մրցակիցներն են ձախերի ՍԻՐԻԶԱ-ն՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ և աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:
-
20.09.2015|
21:03
Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած՝ ինժեներական լաբորատորիաներ կգործեն, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
-
20.09.2015|
13:48
ԱԺ արտահերթ նստաշրջանում, որը եզրափակեց սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը, հընթացս քաղաքական ու մերձքաղաքական խոսակցությունների գլխավոր թեման մի քանի օր դարձավ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանի դուրս գալը: